Րաֆֆի Հովհաննիսյանի ցավակցական գիրը

Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ցավակցական գիր է հղել Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանում մասնավորապես ասված է.

«Բոթը ցնցող էր: Պակասեց հայի եւս մեկ թանկ ու հազվագյուտ տեսակ՝ մեր ժողովրդի Հաց Ախպերը: Նա հեռացավ՝ ընդմիշտ մնալով որպես, խղճի, բարեգթության, նվիրյալ քրիստոնյայի եւ արժանապատիվ քաղաքացու տիպար: Արժանի լինենք այն Հացին, որ Արթուրը՝ վտանգելով կյանքը, հասցրեց դրա կարիքն զգացող մերձավորներին: Աստծո Սուրբ Հոգու մխիթարանքն իր հարազատներին, համայն հայությանը:

Խունկ, աղոթք եւ օրհնանք լուսավոր մարդու լույս շիրիմին:

Վշտակցաբար՝

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան»

17 մարտի 2017թ., Երեւան