Հանդիպում «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի հետ

Այսօր, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականները զբաղեցնող գեներալ Սեյրան Օհանյանը, Արմեն Մարտիրոսյանը, Աժ պատգամավոր Էլինար Վարդանյանը եւ «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի ղեկավար Սուսաննա Մուրադյանը հանդիպեցին «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի անդամների հետ:

Հանդիպման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի հիշատակը։

Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Էլինար Վարդանյանի ողջյունի խոսքերից հետո, տեղի ունեցավ հարց ու պատասխան՝ դաշինքի նախընտրական արշավի, ներքաղաքական իրավիճակի և բանակում տիրող իրավիճակի վերբերյալ։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի լրատվական ծառայություն