«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաձայնագիր

Գիտակցելով, որ մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձևավորում,

Ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ու պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները և առաջնորդվել բացառապես պետական շահով,

Ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբում,

Կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը,

Մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր և ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին:

Սույն համաձայնագրի բաղկացուցիչ մաս է կազմում հավելվածում ներկայացված «Նոր օրակարգը»:

Դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումներ, քաղաքացիական շարժումների և ՀՀ ու ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար:

Սեյրան Օհանյան  Րաֆֆի Հովհաննիսյան  Վարդան Օսկանյան