Զ.Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել «Գաղտնազերծման (լուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հարգելի գործընկերներ,

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից, 4-րդ գումարման Ազգային Ժողովից սկսած, պարբերաբար շրջանառության մեջ է դրվել «Գաղտնազերծման (լուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծը, սակայն քննարկումների շրջանակից այն կողմ չի անցել:

Այսօր ևս ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Գաղտնազերծման (լուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ հաշվի առնելով քաղաքական վերջին զարգացումները և նման օրենքի ընդունման նպատակահարմարությունը:

Կից՝ տեսեք ՀՀ ԱԺ օրենքի նախագիծը: