Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գերմանիայի արտգործնախարարի հետ

Երեւան: Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի (Guido Westerwelle) հանդիպումը, որին ներկա էին մի շարք այլ քաղաքական գործիչների ու քաղաքացիներ: Հովհաննիսյանն իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների եւ միջազգային գերակայությունների շուրջ:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչին (Katherine Leach): Քննարկվեցին Հայաստանի եւ տարածաշրջանի ընթացիկ զարգացումները: Հանդիպմանը ներկա էր նաեւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: