Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց երիտասարդների հետ

Երեւան: «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության անդամները, կուսակցության համակիրները, այլ կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ երեկ հանդիպեցին ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց երիտասարդների հետ

Տեղի ունեցած բաց քննարկման ընթացքում ներկայացվեցին տեսակետներ առաջիկա ընտրություններում երիտասարդների ներգրավվածության եւ կազմակերպվածության վերաբերյալ, արծարծվեցին քաղաքական գործընթացներում նրանց դերին ու անելիքներին, լուրջ բարենորոգության հանգեցնող արժեքային համակարգի փոփոխություններին առնչվող հարցեր:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց երիտասարդների հետ

Հանդիպման ավարտին մասնակիցները հույս հայտնեցին, որ նմանօրինակ քննարկումները կլինեն շարունակական, ինչը հնարավորություն կտա քաղաքացիական-քաղաքական միահամուռ ուժերով գտնել եւ լուծել ՀՀ-ում օրակարգային դարձած բազմաթիվ խնդիրներ: