Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաների հետ

Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց ԱՄՆ Պետական դեպարտամենտի փոխքարտուղար Թոմաս Մելիային եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Արծարծվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում ժողովրդավարության մարտահրավերներին, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններին վերաբերող խնդիրներ:

Նույն օրը խմբային հանդիպում տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտի, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու, Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովի միջեւ: Քննարկվեցին Հայաստանում նախընտրական իրավիճակին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցեր: