Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԵԺԿ նախագահին

Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարթենսին:

Նրանք քննարկեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ միջազգային հարաբերություներին առնչվող հարցեր՝ ՀՀ նախագահի 2013թ. ընտրությունների համատեքստում կարեւորելով ԵԺԿ դերը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու գործում:

«Ժառանգություն» կուսակցությունը 2012թ. փետրվարից դիտորդի կարգավիճակով անդամակցում է ԵԺԿ-ին: