Ֆլորա Մարտիրոսյան

Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին
Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Խորապես վշտացած եմ Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի եւ հասարակական գործիչ Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան գույժից: Նա գնաց՝ խառնվելու անմահությանը՝ թողնելով մեզ ժողովրդական եւ գուսանական երգարվեստի հրաշալի նմուշների իր անզուգական վերծանումները: Գնաց ազգի «Դլե յամանի», «Ադանայի», մեր մխացող ցավի ու կարոտի անգերազանցելի թարգմանը: Գնաց՝ ճմլելով համայն հայոց սրտերը, ինչի կապակցությամբ ցավակցություններս եմ հայտնում անմահ երգչուհու եւ մեծ հայուհու հարազատներին, գործընկերներին ու նրա հոգեպարար ձայնի բազմահազար երկրպագուներին:

Անչափելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը ե՛ւ մեր մշակույթում, ե՛ւ հայանպաստ նախաձեռնություններում: Նրա անունն ու գործը մնայուն ժառանգություն են:

Աստված հոգին լուսավորի եւ օրհնյալ լինի նրա հիշատակը:

Վշտակցաբար`

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան