«Ժպտա՛» կարգախոսով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ երևանցուն ժպիտ պարգևելու համար առավոտից մինչև ուշ գիշեր պիտի աշխատեն; «Ծառ առ ծառ, վերելակ առ վերելակ, խաչմերուկ առ խաչմերուկ մեր քաղաքը պիտի դարձնենք համաշխարհային նշանակության քաղաք՝ հպարտանալով մեր մշակութային արժեքներով»,- ասաց նա: Ըստ Հովհաննիսյանի՝ եթե երևանցին որոշի, որ իր քվեն մեկ այլ ուժի պիտի տա, միևնույն է, ինքը որպես քաղաքացի իրեն հաղթած է զգալու. «Հաղթած ենք, քանի որ մեծ մասս երբեք չենք տեսել ընտրություններ, որոնց արդյունքները վստահելի են»: Րաֆֆի Հովհաննիսյանն անկեղծացավ՝ վախենում է վախեր ունենալուց, փոշմանել է, որ ժամանակ չի եղել, որպեսզի հինգ երեխաներով մեկ սեղանի շուրջ հաճախ նստի:

Heritage

«Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ապօրինի գաղտնալսման եւ ձայնագրության հրապարակման կապակցությամբ։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում շարունակում են գործել ԽՍՀՄ տարիներից տխուր ժառանգություն մնացած ՊԱԿ/КГБ-ի աշխատաոճով ուժեր, որոնց գործունեությունն անհամատեղելի է օրինավոր, ժողովրդավարական հասարակարգ կերտելու հետ։ Մենք եւս մեկ անգամ հնչեցնում ենք թե՛ խորհրդային շրջանի գործակալական ցանցի եւ թե՛ Հայաստանի նորագույն պատմության մեջ կուսակցական համակարգում ապօրինի ներդրված կամ դրանցից հավաքագրված գործակալական ցանցի լյուստրացիայի անհրաժեշտության խնդիրը:

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

Րաֆֆի Հովհաննիսյանը` Երեւանի քաղաքապետի թեկնածու

10 սեպտեմբերի 2018թ., Երեւան: Ազնավուրի հրապարակում գտնվող հանրաճանաչ «Մոսկվա» կինոթատրոնի շենքի դիմաց «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հավաքեց իր թեկնածուներին, կամավորներին, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին` Երեւանի քաղաքապետի ու Ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը տալու համար:

«Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի մեկնարկը

Ի գիտություն մայրաքաղաքի հանրության եւ զանգվածային լրատվության միջոցների՝ հայտնում ենք, որ սեպտեմբերի 10-ին ժամը 12:00-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կ/թ հարող տարածքում) կտրվի Երեւանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք ընտրությունների «Ժառանգության» քարոզարշավի հրապարակային մեկնարկը: Այն կուղեկցվի բացօթյա ասուլիսով: