Narine Dilbaryan

Ծնվել է Երևանում մանկավարժների ընտանիքում: Ավարտել է Երևանի թիվ 21 Շիրվանզադեի անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտելուց հետո սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ հայոց լեզվի պատմություն մասնագիտացմամբ: ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի աստիճանաշնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Անվան ըմբռնումը հայ լեզվաբանության մեջ» թեմայով: 2004 թվականին ՀՀ ԲՈՀ-ի կողմից ստացել է դոցենտի գիտական կոչում: 1992 թվականից առ այսօր աշխատում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնում, սկզբից որպես ասիստենտ, դասախոս, ապա՝ դոցենտ: 50-ից ավելի գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների, դասագրքի հեղինակ և համահեղինակ է:

1991 թվականից զուգահեռաբար զբաղվել է լրագրությամբ: Եղել է «Առավոտ՚», «Ազգ», «Ֆինանսներ և բանկեր» թերթերի քաղաքական և տնտեսական մեկնաբան: Հեղինակային քաղաքական-վերլուծական ծրագրեր է իրականացրել «Ար», Հ1, «Արմենիա» հեռուստաընկերություններում: Մամուլի ազգային ակումբի հիմնադիր անդամ է:

Ամուսնացած է, ունի մի որդի և մի դուստր: