Meri Matevosyan

1988թ. մայիսի 5-ին – Ծնվել է Աշտարակ քաղաքում:

1995-2005թթ. Սովորել է Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան միջնակարգ դպրոցում:

2006 թվականից «Ժառանգություն» կուսակցության անդամ է եւ ղեկավարում է կուսակցության «Հայք» երիտասարդական թեւի  Արագածոտն մարզի կառույցը:

2009-2011թթ. աշխատել է որպես  «Անհատ Ձեռնարկատեր»:

2012 թվականից աշխատում է «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում:

2014-2018թթ. Սովորել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանը, մասնագիտությունը՝ լեզվաբան-մանկավարժ:

2018-2019թթ. Սովորել է Ռոբերտ Շուման ինստիտուտի «Երիտասարդ առաջնորդներ» երիտասարդ քաղաքական գործիչների դպրոցում, Բուդապեշտ (Հունգարիա):

Մասնակցել է «Konrad Adenauer», «Robert Schuman Foundation», «NDI», «Civil Consent» հիմնադրամների եւ մի շարք այլ կազմակերպությունների կողմից կազմակերպած քաղաքական դասընթացներին Հայաստանում, Վրաստանում, Գերմանիայում, Հունգարիայում:

Ամուսնացած չէ: