Հրայր Մանուկյան

Ծնվել է 1987թ. Շիրակի մարզի Ամասիա գյուղում:

Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, 7-րդ դասարանից տեղափոխվել է Գյումրու Գարեգին Նժդեհի անվան դպրոց:

2004թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսահաշվային ֆակուլտետ:

2008թ. ավարտելով բակալավրիատը, ընդունվել է նույն համալսարանի Ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրան:

2008-2014թթ աշխատել է որպես տնտեսական թեմաներով լրագրող և վերլուծաբան «168 ժամ», «Կապիտալ», «Ժամանակ» թերթերում, «Արմնյուզ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, 1in.am և araratnews.am լրատվական կայքերում:

2010թ. ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության համակարգող խորհրդի անդամ:

2012 թվականից Ազգային ժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն է:

Մասնակցել է «Կոնրադ Ադենաուեր», «Ռոբերտ Շուման» հիմնադրամների և մի շարք այլ կազմակերպությունների կողմից կազմակերպած քաղաքական դասընթացներին Հայաստանում, Վրաստանում և Եվրոպայում:

2014թ. հունիսի 28-ին ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ: