Հովսեփ ՂազարյանԾնվել է 1993թ. Արագածոտնի մարզի Հացաշեն գյուղում:

2000 թվականին հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, 7-րդ դասարանից տեղափոխվել է Երևանի թիվ 111 դպրոց:

2009թ. ընդունվել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի բաժինը:

2013թ. ավարտելով բակալավրիատը,  ընդունվել Հայաստանի Հանրապետության Պետական Կառավարման Ակադեմիայի Հանրային կառավարման մագիստրատուրան, որը ավարտել է 2015 թվականին և ստացել է մագիստրոսի աստիճան:

2011թ անդամակցել է «Ժառանգություն»  կուսակցությանը:

2012թ. ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության համակարգող խորհրդի անդամ:

2012-2016 թվականը Ազգային ժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանում եղել է «Ժառանգություն» խմբակցության անդամ:

Մասնակցել է «Կոնրադ Ադենաուեր», «Ռոբերտ Շուման» հիմնադրամների և մի շարք այլ կազմակերպությունների կողմից կազմակերպած քաղաքական դասընթացներին Հայաստանում, Վրաստանում և Եվրոպայում:

2017 թվականի հունիսի 25-ին վերնըտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ: