Գևորգ Ղահրամանյան

Ծնվել է 1993թ. ապրիլի 18-ին, Երևանում:

2009թ. ավարտել է Երևանի՝ Իսակովի անվան թիվ 132 դպրոցը:

2009-2013թթ. Սովորել  և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիս բաժինը:

2012-2013թթ. մասնակցել է USAID-ի կողմից կազմակերպված քաղաքական դասընթացներին:

2016-2017թթ.   սովորել է Ռոբերտ Շուման ինստիտուտի «Երիտասարդ առաջնորդներ» երիտասարդ քաղաքական գործիչների դպրոցում, Բուդապեշտ (Հունգարիա):

2013-2015թթ. Ծառայություն է իրականացրել ՀՀ ԶՈւ-ում:

2015-2017թթ. աշխատել է որպես ծրագրային օգնական, այնուհետև սոշիալ-մեդիա մարքեթինգի գծով պատասխանատու «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ում:

2017թ. աշխատել է «Armrus.info» ռուսալեզու լրատվական կայքում, որպես խմբագիր:

2017թ.-ից համակարգում է «Քաղաքացիական Ազգային Նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը:

Մասնակցել է «Կոնրադ Ադենաուեր», «USAID», «NED» հիմնադրամների և մի շարք այլ կազմակերպությունների կողմից կազմակերպած քաղաքական դասընթացներին: