Alexander Arzumanyan

Ծնվել է 1959թ., քաղաք Երեւանում:
Ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:
Մինչեւ 1990թ. աշխատել է Քաղաքի Կառավարման Ավտոմատացված Համակարգերի Երեւանի Գիտահետազոտական եւ Նախագծային Ինստիտուտում (ՔԿԱՀԵՆԻ)` որպես ինժեներ-ծրագրավորող:
1988թ-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: Ղեկավարել է Հայոց համազգային շարժման լրատվական կենտրոնը, հրատարակել է շարժման տեղեկատվական թերթերը:
1990-1991թթ. ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահի օգնական:
1991թ. ՀՀ ԳԽ նախագահության եւ Նախարարների խորհրդի որոշմամբ գործուղվել է ԱՄՆ՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու համար:
1992-1993թթ. ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
1992-1996թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
1996-1998թթ. ՀՀ արտաքին գործերի նախարար:
2001-2004թթ. Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ (հայ և թուրք ականավոր գործիչներից կազմված անկախ խումբ): 2002թ. հուլիսին Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հանձնարարությամբ Նյու-Յորքի Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը կատարել է Հայոց եղեռնի նկատմամբ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման վերաբերյալ կոնվենցիայի կիրառելիության իրավաբանական վերլուծությունը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: