«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
- Մանրամասները
Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը՝ պետական այլ պաշտոնյայի միջնորդությամբ, հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանին եւ առաջարկել է համագործակցություն հիշյալ կառույցի հետ: Հրայր Մանուկյանից ստանալով բացասական պատասխան՝ ԱԱԾ ներկայացուցիչը բացահայտ սպառնացել է, որ չհամագործակցելու դեպքում խնդիրներ կունենան ինչպես Հրայր Մանուկյանը, այնպես էլ՝ հարազատները: Ի դեպ, վերջին օրերին սա «Ժառանգության» նորընտիր վարչության երիտասարդ անդամների նկատմամբ հավաքագրման փորձի երկրորդ դեպքն է: Հրայր Մանուկյանը՝ կանխատեսելով դեպքերի հնարավոր զարգացման ընթացքը, նաեւ նկատի ունենալով հիշյալ կառույցի գործելաոճը, հանդիպման էր ներկայացել ձայնագրիչով: Հարկ է նշել, որ Հրայրը լրագրող է:
Կայացավ «Ժառանգություն» կուսակցության տասներորդ համագումարը. Հովհաննիսյանը վերընտրվեց
- Մանրամասները
28 հունիսի 2014թ., Երեւան: Այսօր «Անի Պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում, ՀՀ օրհներգի կատարումից հետո, բացվեց «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը՝ 150 պատվիրակների մասնակցությամբ:
«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը
- Մանրամասները
«Ժառանգություն» կուսակցությունը 2013-ի սեպտեմբերի 3-ից ի վեր հետեւողականորեն եւ պարբերաբար դեմ է արտահայտվել Հայաստանը Մաքսային միությանը կամ դրա իրավահաջորդ Եվրասիական տնտեսական միությանը միացնելու ՀՀ իշխանության դատապարտելի ջանքերին: Համարում ենք, որ Սերժ Սարգսյանի անընդունելի, Հայաստանի ազգային շահերից չբխող արտաքին եւ ներքին քաղաքականությունները միտված են կեղծված ընտրությունների արդյունքում ձեռք բերած իր անձնական իշխանության երկարաձգմանը եւ հարվածում են Հայոց երկու պետականությունների անկախությանն եւ անվտանգությանը:
«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ
- Մանրամասները
96 տարի առաջ Հայ ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը՝ վերակագնելով դարեր առաջ կորսված Հայաստանի անկախ պետականությունը: Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի հերոսական մաքառման եւ փառահեղ հաղթանակի շնորհիվ: Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 20-րդ դարասկզբի մեր հերոսների, առաջնորդների, ողջ ժողովրդի սխրանքին, առանց որի չէր լինի ո՛չ դրան հետեւած Հայաստանի խորհրդային հանրապետությունը եւ ոչ էլ մերօրյա Հայաստանի Հանրապետությունը:
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- Մանրամասները
Այսօր, ապրիլի 10-ին կայացել է ՀՀ Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ` ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հադիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցեր: