«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Մանրամասները
Օգոստոսի 22 2019

HeritageLogo300

 

Բնության պահպանության ազնիվ առաքելությունը չվերածենք անկառավարելի գործընթացի

 

Հայաստանում հանքարդյունաբերության եւ հատկապես Լիդիան Արմենիա ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված խնդիրների շահարկումը հանրային  որոշ ուժերի կողմից արդեն վերածվում է  ուղղակի սպառնալիքի՝ վտանգի ենթարկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ քաղաքական արդյունավետ զարգացումը, մեր հանրային համերաշխությունը: Առանց մասնագիտական գիտելիքների եւ տեսական ու գործնական հիմնավորումների՝ հուզազգայական կարգախոսներով փորձ է կատարվում բնության պահպանության ազնիվ առաքելությունը վերածելու անկառավարելի գործընթացի:

Ավելին …

«Ժառանգություն». Անաչառ դատաիրավական բարեփոխումերի հրամայականը

Մանրամասները
Հուլիսի 22 2019

HeritageLogo300

 

Հայաստանյան դատաիրավական համակարգը, որը սահմանադրության համաձայն, ՀՀ-ում արդարադատության կայացման երաշխավորն է, պետության և քաղաքացիների  իրավունքների պաշտպանության հանձնառուն, նախորդ անձնիշխան և հակաժողովրդավարական վարչակարգերի հետևողական քաղաքականության հետևանքով վերածվել էր օրենսդիր և գործադիր իշխանության կցորդի ու կամակատարի: Կախյալ դատական համակարգի պատճառով Հայաստանում հնարավոր դարձան թե՛ 2008 թ. Մարտի մեկի իրադարձությունները, որոնց մեղավորներն առ այսօր անպատիժ են, թե՛ դրան նախորդած սահմանադրական կարգի տապալման իշխանական տարբեր գործողությունները, այդ թվում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած մեծ ընտրագողությունը, պետական միջոցների ապօրինի յուրացման նախադեպերը, կոռուպցիայի աճը և համակարգային ներթափանցումը պետական տարբեր ատյաններ:

Ավելին …

«Ժառանգությունը» միջազգային գործընկերների հետ անցկացրեց սեմինար

Մանրամասները
Հուլիսի 09 2019

«Ժառանգությունը» միջազգային գործընկերների հետ անցկացրեց սեմինար

 

09 հուլիսի 2019թ., Երեւան: Հուլիսի 6-7-ը Աղվերանի «Արարատ Ռեզորթ» հյուրատանը «Ժառանգություն» կուսակցության, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի եւ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի համատեղ կազմակերպմամբ տեղի ունեցավ «Հայաստանյան նոր իրողությունները ժողովրդավարության զարգացման գործընթացում» կոնֆերանս-սեմինարը՝ հայաստանյան ներքաղաքական տիրույթի վեց ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությամբ։

Ավելին …

«Ժառանգություն» կուսակցությունը հանդիպեց Հայաստանում Լիտվայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Մանրամասները
Հուլիսի 04 2019

 

04 հուլիսի 2019թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը եւ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանը հանդիպում ունեցան Հայաստանում Լիտվայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար  Իզոլդա  Բրիչկովսկու հետ:

Ավելին …

Տեղի ունեցավ «Ժառանգություն» - ՀՅԴ հանդիպումը. Քաղաքական անցյալին վերադարձ չի կարող լինել

Մանրամասները
Հուլիսի 03 2019

HeritageLogo300

 

03 հուլիսի 2019թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական հանդիպումը, որին  «Ժառանգություն»-ից մասնակցում էին  կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը,  ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը:

Ավելին …

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

Մանրամասները
Հունիսի 10 2019

 

10 հունիսի 2019 թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը եւ խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանը հանդիպում ունեցան Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլայի հետ:

Ավելին …

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • ...
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան
  • Նարինե Դիլբարյան
  • Վանիկ Ալեքսանյան
  • Հայկ Գասպարյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Հասմիկ Ավետիսյան
  • Նուբար Հակոբյան
  • Մերի Մաթևոսյան
  • Գագիկ Մարգարյան
  • Ռշտուն Մարտիրոսյան

Ժպտա՛ ツ

Donate

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2019 «Ժառանգություն» կուսակցություն