ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հայտարարությունները

Երեւան: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Ստեփան Սաֆարյանը 2012 թվականի փետրվարի 7-ի ԱԺ նիստում հնչեցրին հետեւյալ հայտարարությունները.

«Ժառանգությունը» հանդիպեց ԺՀՄԻԳ փորձագետներին

Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը եւ խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Ազգային ժողովում հյուրընկալեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլա Շմիդտի եւ ընտրությունների հարցերով ԺՀՄԻԳ խորհրդական Ռաուլ Մուրեշանի հետ:

«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Հայոց բանակի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ

20 տարի առաջ` Հայրենիքի արեւելքում ընթացող արցախյան հերոսամարտում ազգային շահերն ու հայության անվտանգությունը պաշտպանող հայկական ազատագրական ջոկատները կազմավորվեցին որպես Հայոց ազգային բանակ: Քարինտակի, ապաեւ մյուս շեների ու եզերքների հաղթական հերոսապատումներով կոփվեց մեր բանակը, որն իր թիկունքում մշտապես զգացել է հայ շինականի, ռամիկի, մտավորականի շունչը եւ փառավորվել հայ մայրերի օրհնանքով: